Armenia

Դիմեք կամավորի համար
ԱՄՆ Խաղաղության կորպուսը Հայաստանում «Անգլերեն լեզվի ուսուցում» և «Երիտասարդության զարգացում» ծրագրերի շրջանակներում համագործակցության հրավերով դիմում է Հայաստանի մարզերում գտնվող դպրոցներին, կրթական հաստատություններին, երիտասարդական հասարակական կազմակերպություններին և համայնքային երիտասարդական խմբերին: Ընտրված կազմակերպությունները և համայնքային խմբերը հնարավորություն կունենան համագործակցելու ամերիկացի կամավորի հետ:
Ովքե՞ր կարող են դիմել
Խաղաղության կորպուսի կամավորները հիմնականում ապրում և աշխատում են Երևանից դուրս՝ Հայաստանի տարբեր գյուղերում և քաղաքներում: Այսպիսով, բոլոր այն հանրակրթական դպրոցները, կրթական հաստատությունները, երիտասարդական հասարակական կազմակերպությունները և համայնքային երիտասարդական խմբերը, որոնք գտնվում են Երևանից դուրս, կարող են դիմել համագործակցության համար:
Համաձայն ԱՄՆ Խաղաղության կորպուսի ներքին կանոնակարգերի՝ կան որոշակի արգելված գոտիներ, որտեղ կամավորներ չեն կարող աշխատել: Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԽԿ-ի գրասենյակ:
Ինչպե՞ս կարող են Խաղաղության կորպուսի կամավորները օգնել Ձեր կազմակերպությանը
Անգլերեն լեզվի ուսուցում (Teaching English as a Foreign Language - TEFL)
Եթե դուք ցանկանում եք զարգացնել և բարելավել Ձեր դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման մակարդակը, անգլերենի միջոցով Ձեր աշակերտների, ուսուցիչների կամ աշխատակիցների համար անձնական, մասնագիտական և ակադեմիական ձեռքբերումների հնարավորություններ ստեղծել, ապա դուք կարող եք համագործակցել մեզ հետ հենց այս ծրագրի շրջանակներում:
Այս ծրագրում ընդգրկված կամավորները երկու տարի շարունակ դասավանդում են անգլերեն լեզու Հայաստանի տարբեր գյուղերի և քաղաքների հանրակրթական դպրոցներում և այլ կրթական հաստատություններում: Դպրոցներում գտնվող կամավորները դասավանդում են դպրոցների հայ գործընկեր ուսուցիչների հետ համատեղ: Ի լրումն անգլերեն լեզվի դասավանդմանը՝ կամավորները նաև նախաձեռնում և իրականացնում են մի շարք արտադասարանական գործունեություններ. անգլերեն լեզվի ակումբներ, մրցույթներ, ճամբարներ և այլ լրացուցիչ ուսումնական միջոցառումներ:
«Անգլերեն լեզվի ուսուցում» ծրագրի շրջանակներում դասավանդող կամավոր հրավիրելու համար, Ձեր կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
- Անգլերենը պետք է դասավանդվի դպրոցում որպես օտար լեզու:
- Դպրոցը պետք է ունենա անգլերեն լեզվի ուսուցիչ, ում հետ համատեղ կամավորը կարող է դասավանդել:
- Եթե անգլերենը դասավանդվում է որպես երկրորդ օտար լեզու, ապա դպրոցը պետք է ունենա անգլերեն լեզվի առնվազն 10-12 դասաժամ:
- Դպրոցը կամ կազմակերպությունը պետք է պատրաստակամ լինի սատարելու Կամավորի աշխատանքն ու նախաձեռնությունները , ինչպես նաև աջակցի կամավորին համայնքում ինտեգրման հարցում:
Երիտասարդության զարգացում (Youth Development - YD)
Այս ծրագրում ընդգրկված կամավորներն աշխատում են տեղական երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական խմբերի, ավագ դպրոցների և երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրի հիմնական նպատակն է օգնել դեռահասներին դառնալ իրավազորված, արդյունավետ, քաղաքացիորեն ներգրավված չափահասներ։ ։
«Երիտասարդության զարգացում» ծրագրի շրջանակներում կամավոր հրավիրելու համար, Ձեր կազմակերպություն պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
- Շաբաթական բավարար աշխատանքային ծանրաբեռնվածություն (առնվազն 30 ժամ):
- Հրավիրող կազմակերպությունում կամավորի օգնության անհրաժեշտություն հիմնավորում:
- Միջմշակութային միջավայրում աշխատելու մոտիվացիա:
- Կամավորի աշխատանքին ու նախաձեռնություններին սատարելու պատրաստակամություն, ինչպես նաև կամավորի ինտեգրման հարցում աջակցություն կամավորի ծառայության երկու տարիների ընթացքում:
Ինչպե՞ս դիմել
Ձեր դիմումն ավելի քան ողջունելի է, եթե Ձեր կառույցը պատրաստ է համագործակցել ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ և բավարարում է վերը նշված չափանիշներին: Դիմումաձևերը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով.
- «Անգլերեն լեզվի ուսուցում» (TEFL) ծրագրի համագործակցության դիմումաձև
- «Երիտասարդության զարգացում» (YD) ծրագրի համագործակցության դիմումաձև
«Անգլերեն լեզվի ուսուցում» (TEFL) ծրագրին դիմելու դեպքում Դուք կարող եք ուղարկել Ձեր դիմումի էլեկտրոնային տարբերակը [email protected] էլեկտրոնային հասցեին:
«Երիտասարդության զարգացում» (YD) ծրագրին դիմելու դեպքում խնդրում ենք դիմումը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դիմումները կարող եք ներկայացնել նաև Խաղաղության կորպուսի գրասենյակ՝ ք. Երևան, Չարենցի փ․ 33., 0025 հասցեով:
Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ համագործակցությանը:
Հավելյալ տեղեկությունների կամ հարցերի դեպքում խնդրում ենք կապնվել համապատասխան ծրագրի ղեկավարի հետ.
Արմինե Սուքիասյան Ստեփան Սհոյան
Անգլերեն լեզվի ուսուցում ծրագրի ղեկավար Երիտ. զարգացում ծրագրի ղեկավար
Հեռ. 098 12 33 78 Հեռ. 098 12 33 69
Էլ.փոստ. [email protected] Էլ.փոստ. [email protected]
Խաղաղության Կորպուսի մասին
ԱՄՆ Խաղաղության Կորպուսը հիմնադրվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քեննեդու կողմից աշխարհում խաղաղություն և բարեկամություն սերմանելու նպատակով: Խաղաղության կորպուսի առաջին կամավորները ժամանել են Հայաստան 1992թ.-ին: Այս տարի ծրագիրը նշում է Հայաստանում իր գործունեության 30 ամյակը: Սկսած 1992 թ.-ից ավելի քան 1100 կամավոր ծառայել է Հայաստանի Խաղաղության կորպուսի ծրագրում:
Apply for a Volunteer
The US Peace Corps Armenia is looking for collaboration with interested schools and other educational institutions, non-governmental youth organizations and community youth groups in the regions of Armenia for its Teaching English as a Foreign Language (TEFL) and Youth Development (YD) programs. Selected organizations and community groups will be able to cooperate with an American volunteer within TEFL and YD programs.
Who can apply?
The call is open to public schools, educational institutions, Youth NGOs, community youth groups and youth centers in regions across Armenia. We place special emphasis on placing Volunteers outside of Yerevan. There are certain restrictions on placement locations, so please contact us for more information.
How the Volunteers can help your school or organization?
Teaching English as a Foreign Language (TEFL) - Volunteers in the Teaching English as a Foreign Language (TEFL) project are teaching English at village and town secondary schools, and other educational institutions. All TEFL Volunteers co-teach classes with Armenian counterpart teachers. The TEFL project goal is to support the students and teachers in gaining access to personal, professional, and academic opportunities through enhanced English. In addition to co-teaching, TEFL Volunteers also implement after-school projects, such as English language clubs/camps and other extra-curricular activities.
Applications for TEFL Volunteers should match the following criteria:
- English is taught at school/educational institution as a foreign language.
- The school has a counterpart TEFL teacher on staff.
- The counterpart TEFL teacher has at least 10-12 hours of in-classroom teaching that will be co-taught by the TEFL Volunteer.
- The school/educational institution is committed to supporting Volunteer’s service and integration for a period of two years.
Youth Development (YD) - YD Volunteers work with local nongovernmental youth organizations, community youth groups, high schools, and youth centers to help Armenian youth effectively transition to become empowered, productive, and civically engaged adults. Volunteers work directly with youth as well as share transferrable skills with host country service providers to support positive youth development. Applications for hosting YD Volunteers are reviewed and shortlisted based on the following information from the application:
- Sufficient weekly workload – minimum 30 hours of meaningful work per week.
- Need in the community and organization/ group that applied.
- Motivation to work in a cross-cultural environment.
- Readiness to support Volunteer’s work and initiative as well as facilitate integration of the Volunteer for a period of two years.
How to apply?
You are more than welcome to apply if your school/organization is ready to collaborate and meets the above mentioned criteria.Please download and complete the appropriate application:
- Application for a Teaching English as a Foreign Language (TEFL) Volunteer
- Application for a Youth Development (YD) Volunteer
You can send your application electronically (for YD please send it to [email protected] email address and for TEFL [email protected] email address) or you can drop the hard copy in Peace Corps office at 33 Charents Street, Yerevan 0025.
We are looking forward to collaborate with you!
For more information or further clarifications/questions, , please contact the respective Program manager:
Armine Sukiasyan Stepan Shoyan
TEFL Program Manager YD Program Manager
Tel: 098 12 33 78 Tel: cell: 098-123369, desk: 010-513526
E-mail: [email protected] E-mail: [email protected]
About US Peace Corps
The United States Peace Corps was established by US President John F. Kennedy in 1961 to promote world peace and friendship. The first Peace Corps Volunteers arrived in Armenia in 1992. Currently, Peace Corps is celebrating 30th anniversary of service to Armenian people. Since 1992, over 1,000 Volunteers have served in the Armenia Peace Corps Program. Volunteers come from a variety of backgrounds with skills in education, social work, teaching, psychology, anthropology, international studies, government & law, international development, and non-profit governance.